Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 
  • Հին քարի դարից մինչև ուշ միջնադար

    Հին քարի դարից մինչև ուշ միջնադար

    29.06.2013| 15:45
    Հունիսի 28-ին կայացել է միջգերատեսչական հնագիտական հանձնաժողովի նիստ, որտեղ քննարկվել են 2012-ին իրականացրած 28 հնագիտական հուշարձանների պեղումների հաշվետվություններ:
  • Ի՞նչ է առաջարկում Հայրիկյանը`միգուցե պատերա՞զմ

    Ի՞նչ է առաջարկում Հայրիկյանը`միգուցե պատերա՞զմ

    28.06.2013| 16:22
    Օրերս, ՌԴ-ի`Ադրբեջանին զենք վաճառելու փաստը մեծ «իրարանցում» առաջացրեց հայ հանրության մեջ, այն լայն արձագանքի արժանացավ հասարակական տարբեր խավերի ներսում: Անմասն չմնացին նաև մեր քաղաքական գործիչները և սկսեցին մեկը մյուսից ուժգին ու մոլեռանդորեն քննադատել, պախարակել դաշնակից Ռուսաստանի քայլը: Նրանք իրենց կարծիքներն արտահայտեցին տարբեր ամբիոններից` հնչեցնելով թե իրարամերժ և թե միանման վերլուծություններ:
  • Պարույր ՀԱՅՐԻԿՅԱՆ. «Հիմնական պատվիրատուն դեռ բացահայտված չէ»

    Պարույր ՀԱՅՐԻԿՅԱՆ. «Հիմնական պատվիրատուն դեռ բացահայտված չէ»

    28.06.2013| 15:56
    Այսօր, ԱԻՄ նախագահ Պարույր ՀԱՅՐԻԿՅԱՆԸ լրագրողների հետ հանդիպմանը ներկայացավ «կարմիր բերետավորների» ուղեցկցությամբ`պատճառաբանելով, որ նրանց տրամադրել է պետությունը`իր անվտանգության ապահովման համար:
  • «Կերտում ենք Երևանը»

    «Կերտում ենք Երևանը»

    28.06.2013| 13:54
    Երևան Բրենդ նախագծի շրջանակներում «Կերտում ենք Երևանը» խորագրով Գաֆէսճեան արվեստի կենտրոնի «Երեք սուզորդների»հարթակում, հունիսի 28-ին ժամը 17:00-ին, յոթ նկարիչներ՝ յուրաքանչյուրը մեկ գույնով, մեկ ընդհանուր կտավի վրա պատկերելու են իրենց Երազանքի Երևանը:
  • «Հաբիթաթ Արմենիան» հրավիրում է արշավի

    «Հաբիթաթ Արմենիան» հրավիրում է արշավի

    28.06.2013| 13:44
    Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու «Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա» կազմակերպության նախաձեռնած «Մեկօրյա շինարարություն» աշավին, որը կոչ է անում մասնավոր, միջազգային և տեղական կազմակերպություններին ու խմբերին` միանալու կամավորական բնակարանաշինական աշխատանքներին և բարելավելու ցածր եկամուտ ունեցող ընտանիքների կենսապայմանները` ունենալու պարզ, մատչելի և ապահով բնակվելու պայմաններ` դրանով իսկ փոխելով մարդկանց և համայնքների կյանքը: Արշավի շրջանակներում աջակցություն կստանա Վայոց Ձորի Աղավնաձոր գյուղի բնակիչ Վարդան Գրիգորյանի ընտանիքը:
  • ԱԳՆ-ն մտահոգված է

    ԱԳՆ-ն մտահոգված է

    28.06.2013| 12:13
    Արդեն ակնհայտ է, որ Ռուսաստանը զինում է Ադրբեջանին։ Արդյոք սրանով չե՞ն խախտվում Հայաստանի հետ ունեցած Ռուսաստանի ռազմավարական գործընկերության սկզբունքները, դրանով Ռուսաստանը ամերիկյան քաղաքականություն չի՞ իրականացնում։
  • Բարով ծնվեցիր, «Իրատես de facto-ի երկար սպասված թոռնիկ

    Բարով ծնվեցիր, «Իրատես de facto-ի երկար սպասված թոռնիկ

    28.06.2013| 02:45
    Երեկ մեր շատ սիրելի գործընկերներ ԱՐՏԱՇԵՍ ԹԱԴԵՎՈՍՅԱՆՆ ու ԿԱՐԻՆԵ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ հայրիկ ու մայրիկ դարձան: Լույս աշխարհ եկավ նրանց առաջնեկը` Հայկը, անանց ուրախություն պարգևելով Վալտեր ու Մելանյա, Մարտուն ու Մարգարիտ պապիկ-տատիկներին, այս երկու հրաշալի ընտանիքների հարազատներին ու ընկերներին, մեր խմբագրությանը:
  • Երևանի բրենդավորման նախագիծը

    Երևանի բրենդավորման նախագիծը

    27.06.2013| 18:34
    Երևանի քաղաքապետարանում քննարկվել են Երևանի բրենդավորման հարցեր։ Հանդիպում-քննարկմանը մասնակցել են հյուրանոցային և զբոսաշրջային ինդուստրիայի տարբեր ներկայացուցիչներ, մարքեթինգային և տեղեկատվական բաժինների ներկայացուցիչներ։ Մասնակիցները կարծիքներ ու առաջարկություններ են ներկայացրել Երևան քաղաքի բրենդավորման վերաբերյալ։
  • «Ալիևը նման հայտարարություններով  փորձում է շահել հասարակության վստահությունը»

    «Ալիևը նման հայտարարություններով փորձում է շահել հասարակության վստահությունը»

    27.06.2013| 16:32
    Քաղաքագետ Լևոն Մելիք Շահնազարյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ Իլհամ Ալիևի` ադրբեջանական զինված ուժերի օրվա կապակցությամբ Բաքվում անցկացրած զորահանդեսում արած ռազմատենչ հայտարարությանը, թե` ավարտվել է ոչ թե պատերազմը, այլ միայն դրա առաջին փուլը:
  • «Մենք ունենք այնպիսի զինատեսակներ, որոնցով կկարողանանք զսպել հակառակորդի ագրեսիան»

    «Մենք ունենք այնպիսի զինատեսակներ, որոնցով կկարողանանք զսպել հակառակորդի ագրեսիան»

    27.06.2013| 16:27
    Այսօր կայացած մամուլի ասուլիսում ռազմական փորձագետ Դավիթ ՋԱՄԱԼՅԱՆՆ ու քաղաքագետ Լևոն Մելիք-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԸ անդրադարձան տարածաշրջանում առկա սպառազինական, ուժերի հարաբերակցության և ՌԴ-ի`Ադրբեջանին զենք վաճառելու խնդիրներին: